xw_10315481in.am-ը գրում է․

Պակիստանի դատարանը որոշել է ճաղերի հետևն ուղարկել Բոլիվուդի աստղին, որը մեղադրվում է աստվածանարգության մեջ: Պատիժ է կրելու նաև երկրում խոշորագույն մեդիախմբի սեփականատերը՝ նույն պատճառով:

Geo TV հեռուստաալիքի եթերում վաղ առավոտյան շոուին մասնակցել է դերասանուհի Վինա Մալիքը՝ իր ամուսնու հետ: Զույգը պարել է ուղիղ եթերում, իսկ սուֆի երաժիշտները կրոնական երգ են կատարել Մուհամմեդ մարգարեի հարսանիքի մասին:

Այդ ծրագրի թողարկումը դատարանը համարել է աստվածանարգություն:

Geo մեդիախմբի սեփականատերը, կինոաստղն ու նրա ամուսինը և հաղորդավարը դատապարտվել են 26 տարվա ազատազրկման:

Սակայն ինչպես հայտնում է NDTV-ն, դատարանի որոշումը ի կատար չի ածվի, քանի որ Գիլգիտ շրջանը, որը գտնվում է այն տարածքում, որը հավակնում է առանձին նահանգի կոչման, իշխանությունը այն որպես այդպիսին չի ճանաչում:

Գիլգիտ-Բալտիստանը մտնում է Քաշմիրի մարզի մեջ, որը Հնդկաստանի ու Պակիստանի միջև տարածքային վեճի առարկա է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել