Ինչո՞ւ ես շարունակում պահպանել հարաբերություններդCosmo.am-ը գրում է․

Երբևէ չե՞ս խորհել այն մասին, թե ինչի վրա է հենվում քո դարակազմիկ սիրավեպը, և ինչու է այն քեզ համար այդքան արժեքավոր: Արժե մտածել այս մասին. զուգընկերոջ հետ քո կապվածության բնույթը կօգնի հասկանալ, թե ինչն է պակասում ձեր տանդեմին, և արդյոք այն ապագա ունի:

Յուրաքանչյուր բաժնում նշիր այն պնդումները, որոնց հետ համամիտ ես, ապա հետևիր ցուցումներին: 

Չեմ հասկանում. ինչո՞ւ ես պահպանում այդ հարաբերությունները

Կրքոտ կապվածություն.

 Սե՞քսը 

1. Իսկական օրգազմ այլ տղամարդկանց հետ չես ապրել:
2. Երբ քո սիրելի տղամարդը կողքիդ չէ, քեզ գրգռում է նրա հագուստի հոտը:
3. Գիշերը սիրով զբաղվելուց հետո առավոտյան արթնանում ես թեթև և լավ տրամադրությամբ:
4. Դու համոզված ես` քո մարմինը խենթացնում է նրան:
5. Մաստուրբացիայով (ձեռնաշարժությամբ) զբաղվելիս քո մտապատկերում միայն նա է:
6. Դու շատ բան կներես, բայց դավաճանություն` երբեք:

Նևրո՞զը

1. Դու համոզված չես, որ ձեր միությունը հավերժ կլինի:
2. Դու արդեն մի քանի անգամ նրան ՙվերջին շանս՚ ես տվել:
3. Դու կասկած չունես. նա ավելի լավն է, քան կարելի է դատել՝ ելնելով նրա վարքից:
4. Նա չի գիտակցում, որ հոգեբանական օգնության կարիք ունի:
5. Ծնողները բազմիցս նրան հոգեկան ցավեր են պատճառել:
6. Նա ամենայն խորությամբ չի գիտակցում, որ դու իր միակն ես, սակայն դա ժամանակի հարց է:

Ազա՞րտը

1. Դու այդ տղային ՙխլել՚ ես քո մրցակցուհուց:
2. Շատերն են ցանկանում ՙխլել՚ նրան քեզնից:
3. Քո սիրելին հեշտությամբ է սիրախաղի դիմում:
4. Սերը չի ցամաքի, եթե զուգընկերները մեկը մյուսի մեջ մշտապես բացահայտեն նորը:
5. Դու չես հոգնում ձեր սեռական կյանքի մեջ բազմազանություն մտցնելուց:
6. Դու ընդունում ես միայն ակտիվ հանգիստը:

Անկիրք կապվածություն.

Սովորո՞ւյթը

1. Քո սիրելի տղամարդը չափազանց կանխատեսելի է:
2. Նա շատ օրինավոր ընտանիքից է:
3. Տան հետ կապված իր պարտականությունները նա անում է ինքնուրույն, առանց հիշեցումների:
4. Հարաբերություններում քեզ համար ամենակարևորը սկանդալների և ցնցումների բացակայությունն է:
5. Տանը մենակ մնալով` դու դառնում ես դանդաղկոտ, հետաձգում գործերդ:
6. Հաճախ տարօրինակ երազներ ես տեսնում, որոնք նման են խճճված քվեսթի:

Կարգավիճա՞կը

1. Դու կարծում ես, որ քո միայնակ ընկերուհիները նախանձում են քեզ:
2. Քո ծնողները և տատիկ-պապիկները ամուսնալուծված չեն եղել:
3. Աշխարհում շատ բաներ կան, որոնցից կինն առանց տղամարդու գլուխ չի հանի:
4. Նույնիսկ եթե նա քեզ դավաճանի, պարտադիր չէ, որ դու որոշես բաժանվել նրանից:
5. Քո զուգընկերոջ թերությունները դու թաքցնում ես շրջապատից, միշտ նրան լավագույն կողմերից ես ներկայացնում:
6. Դու քո հագուստն ընտրում ես այնպես, որ միասին ներդաշնակ տեսք ունենաք:


Փո՞ղը


1. Դու ինքնուրույն չես կարողանա ապահովել բարեկեցության այն մակարդակը, որին սովորել ես:
2. Վեճից հետո դու նրանից նվերներ ես ընդունում՝ ի նշան հաշտության:
3. Դու ես տնօրինում ձեր ընդհանուր բյուջեն:
4. Կանացի գրավչությունը 99%-ով կախված է արտաքին տեսքից, հարդարվածությունից, ճիշտ հագուստից:
5. ՙՏղամարդ-տնատնտես՚. քո կարծիքով սա աբսուրդ է:
6. Անկախ այն բանից՝ կաշխատես դու, թե ոչ, ձեր կենսամակարդակն առանձնապես չի փոխվի. այս միտքը քեզ ջերմացնում է:

Արդյունքներ. 
Ընդհանուր գծերով

ՏԱՔ. ՙԿրքոտ՚ կապվածությունների գծով արդյունքները բա՞րձր են. 5-6 միավոր՝ մեկ կամ ավելի բաժնի՞ց: Այդպես լինում է սիրավեպի սկզբում: Բայց եթե դուք միասին եք ավելի քան 3 տարի, իսկ ՙանկիրք՚ կապվածություններ չկան (2 կամ պակաս միավոր յուրաքանչյուր բաժնից), ուրեմն հրաշալի հնարավորություն ունեք՝ անկողնու սահմաններից դուրս ընդհանուր հետաքրքրություններ գտնելու միջոցով ձեր հարաբերություններն ավելի ջերմ և խորը դարձնելու համար: Անկասկած, այդպիսիք կգտնվեն:

ՍԱՌԸ. ՙԱնկիրք՚ կապվածությունների գծով բարձր ցուցանիշները խոսում են այն մասին, որ դժվար թե վստահության անարժան մեկը կարողանա պտտեցնել գլուխդ: Կարելի է նախանձել ձեր զույգին. դա երկու ինքնաբավ մարդկանց միություն է` յուրաքանչյուրը` հետաքրքրությունների իր շրջանակով: Եվ, այդուամենայնիվ, լավ կլինի, որ ձեր հարաբերություններում նաև ազարտ և կիրք հայտնվեն:

Մանրամասն
Եթե հետևյալ բաժիններից հավաքել ես 5-6 միավոր...

Սեքս. վեց-բալանոց սեքս Ռիխտերի սանդղակով. գերազա¯նց արդյունք է: Լավ սեքսը մեզ կապում է մեր զուգընկերոջը հորմոնային մակարդակում (և դա հրաշալի է): Սակայն նույնիսկ 3-4 միավորը կայուն հարաբերությունների ցուցանիշ է:

Նևրոզ. կարծես թե քո ընտրյալն անհավասարակշիռ տղամարդ է: Մեկ նա ձգում է քեզ, մեկ՝ վանում: Շիկացած կրքերն ապահովված են, բայց դա կարող է հանգեցնել նյարդային ուժասպառության: Գուցե քեզ անհրաժեշտ է այցելել հոգեթերապևտի, որպեսզի ըմբռնես, թե ինչու ես կառչած մնում այդ կապից:

Ազարտ. քո բնույթով դու նվաճող ես և անկեղծորեն վայելում ես հաղթանակներդ: Սրանով հանդերձ, եթե զուգընկերոջ հետ սեռական կապն ուժեղ է, իսկ նևրոտիկ կապը ձգտում է զրոյի, ուրեմն հարաբերությունները ներդաշնակ են: ՙԱնկիրք՚ կապվածությամբ ամրապնդված՝ այդ հարաբերությունները կարող են լինել երկարատև և երջանիկ:

Սովորույթ. ձեր հարաբերությունները կարգավորված են, սակայն մի քիչ ձանձրալի: Իսկ ինչո՞ւ մի փոքր բազմազանություն չմտցնել: Նախաձեռնել ինտերնետային համատեղ նախագիծ, ուղևորվել հեռավոր հյուսիս.կարևորը, որ մեկդ մյուսին նոր դերով ներկայանաք:

ԿարգավիճակԻսկ ինչո՞ւ ոչ: Ճիշտ է, ՙսեքս՚ բաժնից հավաքած միավորների սակավությունը մատնանշում է, որ դուք հոգեկան ջերմության կարիք ունեք: Հարցն այն չէ, որ զուգընկերդ դրան ի վիճակի չէ. ավելի շուտ՝ արժե, որ երկուսդ էլ սովորեք արտահայտել ձեր զգացմունքները:

Փող. Ապահովված զուգընկերոջ կողքին կինն իրեն պաշտպանված է զգում և, իհարկե, գնահատում է իր դիրքը: Միայն թե բուն հարաբերությունների արժեքը, ցավոք, ընկնում է, եթե դրանք զուրկ են զգացմունքայնությունից, անկեղծությունից և փոխադարձ հույզերից:

Եթե 5-6 միավոր եք հավաքել ՙնևրոզ՚ բաժնից

ՆՇԻՐ, ԹԵ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԶՈՒՅԳԻՑ ՈՐ ՊՆԴՄԱՆ ՀԵՏ ԵՍ ՀԱՄԱՄԻՏ: Ո՞Ր ՍՅՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՍՏԱՏԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ:

  •  Իրականում իմ զուգընկերը զգացմունքային կախվածության մեջ է ինձնից: 

  •  Ես չեմ կարող նրան լքել. կարծում եմ, որ հետագայում ավելի հետաքրքիր կլինի:

  •  Ես կյանքին ավելի լավ եմ հարմարված, քան նա: 

  •  Իմ տղամարդն ինձ գրավում է նրանով, որ ուրիշներին նման չէ:

  •  Իմ տղամարդու կարծիքով` խնդիրներն այլոց մոտ են, ոչ թե` իր: Նա ընդունում է մտերիմների հետ հարաբերություններում իր ունեցած բարդությունները:

  •  Նա երբեք չի ընդունի, որ ես թանկ եմ իր համար, չնայած ենթագիտակցորեն զգում է դա: Նա ընդունում է, որ երբեմն սխալ է լինում, սակայն միշտ չէ, որ կարողանում է վերահսկել ինքն իրեն:

  •  Նա ինչ-որ բանով նման է դոկտոր Հաուսին:

  • Նա չափազանց խարիզմատիկ է, նրա էներգիան անսպառ է:

 

Դու մարդուն սիրում ես նրա բոլոր թերություններով հանդերձ: Բայց եթե սիրելիդ մշտապես ցույց է տալիս, որ դու այնքան էլ կարևոր չես նրա համար, հարց է առաջանում. ինչո՞ւ դու պետք է դա հանդուրժես: Հաճախ մեր ձգտումը՝ լինել մեկի կողքին, ում չէր խանգարի հոգեբանի օգնությունը, բխում է ինքներս մեզ վրա աշխատելու վախի գիտակցումից:

Դու հաղորդակցման փորձի պակաս ունես և հայտնվել ես մի արտակարգ, բայց լուրջ հարաբերությունների անընդունակ մարդու ազդեցության տակ: Շատ հավանական է, որ այդ սիրավեպը հեռանկար չունի. դու այդ ապագան ինքդ ես հորինում: Գուցե ժամանակն է այդ պատմությունը ՙհույսեր ներշնչող՚ կատեգորիայից տեղափոխել ՙեթե այո՝ այո, եթե ոչ՝ ցտեսություն՚ վիճակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել