Սովետի տարիներին, երբ ուսանող էի և ինձ նմանների գլուխը մատերիալիզմով էին «տրամբովկա» անում, ես համարձակվեցի նկատել, որ իդեալիստական արևմուտքը իր գործողություններում ելնում էր բացառապես գոյություն ունեցող իրականությունից, իսկ մատերիալիստ սովետը խնդիրներով լի իրականությունը ստվերում թողած, ժողովրդին «կերակրում» էր մի այլ վարդագույն մտացածին իրականության քարոզչությամբ: 
Եվ քանի որ այսօր հավակնում են մեզ ղեկավարել սովետի ծոցից ելած, կամ սովետը նորովի յուրացրած ինքնակոչերը, այսօր էլ մեզ հավատացնում են, որ մեր իրականության մեջ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որ պետք չէ անհանգստանալ, իսկ իրենք բարեփոխումը բարեփոխումի ետևից անելով կերտում են մեր պայծառ ապագան… 
Նրանց բնավ չի մտահոգում, որ մարդիկ առանց սպասելու այդ խոստացվող ապագայի գալստյան, գնում են, այդ ապագան օտար ափերում փնտրելու… և այսօրվա սուրբ տոնը ոչ բոլորն են տոնում…
Եկեք սպասվող ընտրություններին այնպես մասնակցենք, որ հաջորդ այս օրը, լիաթոք արժանավույնս տոնենք..»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել