Panorama.am-ը գրում է․
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Դատախազության հարգելի աշխատակիցներ և վետերաններ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:
Այսօր մենք նշում ենք հիշարժան տարեդարձ` դատախազության 90-ամյակը: Սա պատկառելի տարիք է, որը վկայում է գերատեսչության անցած լուրջ ճանապարհի և արժանի վաստակի մասին:
Ստեղծվելով բարդ ու դժվարին պայմաններում` դատախազությունը կարողացավ կայանալ և դառնալ լիարժեք կառույց: Տասնամյակներ անց ծնունդ առած մեր ազգային-ազատագրական շարժումը բեկում մտցրեց նաև դատախազության աշխատանքում` առաջադրելով միանգամայն նոր պահանջներ ու խնդիրներ: Յուրաքանչյուր ժամանակաշրջան թելադրում է իր պայմանները, և բացառություն չէին նաև մեր անկախ պետականության կերտման տարիները, որոնք պահանջում էին գերլարված, արհեստավարժ ու համակարգված աշխատանք: Եվ այն, որ այսօր ունենք ժողովրդավարական, իրավական, կայուն ու զարգացող պետություն` նաև ձեր համակարգի անգնահատելի դերակատարության շնորհիվ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



