Tert.am-ը գրում է․
Գերմանիան հարգում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ինքնուրույն որոշումը, միաժամանակ նկատում է, որ Հայաստանը շարունակում է հավակնություններ ցուցաբերել Եվրամիության ուղղությամբ: Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին այդ գործում: Ուստի Հայաստանի «և/և» դիրքորոշումն ընկալելի է. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը։
-Եվրոպան մշտապես ողջունել է ինտեգրացիոն գործընթացները՝ համարելով, որ որքան շատ լինեն նման գործընթացները, այնքան Եվրոպան և մյուս երկրներն ավելի ուժեղ կլինեն: Այսօր, երբ Հայաստանն արդեն ընտրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղին՝ դուրս մնալով եվրոպական ինտեգրացումից, Դուք համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում: Արդյո՞ք իրատեսական է Հայաստանի կողմից վարվող քաղաքականության «և/և»-ի մեխանիզմը:
- Եվրամիության Արևելյան գործընկերության գաղափարն է գործընկերության անդամ վեց երկրներին հնարավորություն տալ ավելի մերձենալու Եվրամիությանը, ստանձնելու որոշակի արժեքներ, բարեփոխվելու կարևորագույն ոլորտներում՝ այդպիսով բաց չթողնելով կապը մերօրյա միջազգային ստանդարտների հետ: Այդուհանդերձ՝ սրանով Եվրամիությանը որպես անդամ երկիր ինտեգրվելու խնդիր հեռանկարում դրված չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



