Tert.am-ը գրում է․
Գյումրու անապահով բնակիչները ձմռան շեմին փաստի առաջ են կանգնած, քանի որ էլեկտրաէներգիան, գազը թանկացել են, նրանց տնակները սոսկալի վիճակում են, իշխանությունները պետք է անհետաձգելի քայլեր ձեռնարկեն. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը:
Նա նշեց, որ վառելափայտի առումով էլ պետությունը որևէ սոցիալական ծրագիր չունի, և «Շիրակ կենտրոնի» ու տեղական իշխանություններն են այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում:
Նա նշեց, որ թեև Կառավարության կողմից աջակցության անհրաժեշտություն կա, սակայն հավատ չկա, որ ձմռան շեմին որևէ ծրագիր կիրականացվի: «Ես կարծում եմ, որ իրենք իրականում տեղյակ չեն, թե ինչ է կատարվում, թե ինչ ծանր վիճակի մեջ են մարդիկ, որովհետև եթե մի փոքր տեղյակ լինեին իշխանությունները, կանեին, քանի որ այդ մարդիկ իրականում անելանելի վիճակում են: Այլևս թփուտներ, ծառեր չկան, որ կտրեն ու վառեն, միայն նպաստով չես կարող հաց և վառելափայտ գնել»,-ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



