Life.panorama.am-ը գրում է․

Բրիտանուհի կանայք ամենագերն են Եվրոպայում

Բրիտանացի փորձագետների կողմից հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն` Մեծ Բրիտանիայում ապրող աղջիկները համարվում են Եվրոպայի ամենագեր աղջիկները:

Տարիքային կտրվածքով, օրինակ 20 տարեկան աղջիկների շրջանում բիտանուհիները եվրոպացի մյուս աղջիկների համեմատ ավելի գեր են: Երիտասարդ տղաները ավելի քիչ են տառապում այս խնդրով: Տղաների գիրության աստիճանը Բրիտանիան ցանկում զբաղեցնում է 10-րդ տեղը:

Ռիսկային այս խմբում գտնվում են նաև երեխաները: Մոտավորապես 26% տղաներ և 29% աղջիկներ ունեն ավելորդ քաշ հավաքելու և  ճարպակալման խնդիր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել