12 ամյա տղան իրեն աղջիկ է զգում: Այս մասին երեկվա մեր անդրադարձը շատերի ուշադրությունը գրավեց: Այսօր, դպրոցում հրավիրված ժողովի ժամանակ տղայի մայրը արտասվել է:
«Խնդրում եմ ժամանակ տալ մեզ»,-ասել է մայրը և հավելել, որ տղան հոգեբանի հսկողության տակ է և գուցե փոխվի: Նա նշել է նաև, որ տղան հայր չունի և գուցե հենց այստեղից է գալիս խնդիրը:
Ծնողները որոշել են աղմկահարույց իրադարձությունը բարձրաձայնելուց առաջ՝ մարդկային խղճի առաջ արդար մնալ:
Մեկ ամիս ժամանակ են տվել տղային, կամ նա հանգիստ կթողնի դասընկերներին, կամ դասընկերները կգնան մեկ այլ դպրոց:
Մեզ հետ զրույցում մոտ կանգնած աղբյուրը հավաստեց.«Ոչ մի բացասական ու վատ տրամադրվածություն չկա, պարզապես ծնողները անհանգստանում են….եթե ամեն բան փոխվի՝ լավ կլինի, բայց Աստված չանի, որ մեր երեխաներն էլ այլասերվեն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: