Թուրք լրագրող, հոդվածագիր Ահմեթ Ինսելը հայ-թուրքական հարաբերությունների ու արցախյան հիմնախնդրում Թուրքիայի քաղաքականության մասին հետաքրքիր հոդված է հրապարակել, որում աներկբայորեն պնդում է այդ հարցում Ադրբեջանից Թուրքիայի վարած քաղաքականության մեծ կախվածության մասին:
Մեջբերումներ այդ հոդվածից` «Թուրքիան, «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսների ներքո իրեն Ադրբեջանին կապելով, Հայաստանի հետ Ադրբեջանի հակամարտության մեջ չհանդիսանալով որպես դերակատար և փակելով Հայաստանի հետ սահմանը, հետքայլ կատարելու հարցում իրեն դրել է դժվարին իրավիճակում»: «Հայ-թուրքական հարաբերությունների հարցում այսօր Թուրքիան սանձը տվել է կամ թողել է Ադրբեջանին»: «1995-ից հետո Թուրքիայի քաղաքականության «պարանն» անցավ Հ. Ալիևի և նրա որդու ձեռքը»: «Ղարաբաղյան հարցը պատրվակ բերելով և փակելով Հայաստանի հետ սահմանը` Թուրքիան կորցրեց դրանում որպես միջնորդ հանդես գալու հնարավորությունը»: «Ավելի ուշ այդ հարցում Ադրբեջանն ուղղակի գնեց Թուրքիայի արտաքին քաղաքականությունը»:



