Tert.am-ը գրում է․
Ամերիկյան The New York Times պարբերականնանդրադարձել է Ադրբեջանի կողմից արցախյան օդուժի ուղղաթիռի խոցմանը, ինչը, աղբյուրի գնահատմամբ, «հետագա լարվածություն է վիճելի տարածքի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև լուծում չգտած պատերազմի ընթացքում»:
Աղբյուրը մեջբերում է հայկական և ադրբեջանական մամուլի հրապարակումները, պաշտոնական հայտարարությունները, մատնանշում, որ դրանք հակասական են: Մատնանշվում են Ադրբեջանի հերքումները, թե այդ Բաքուն է խոչընդոտում մուտքն ուղղաթիռի կործանման վայր՝ կրակի տակ պահելով դա: Նաև այլ հերքումներ, թե հատուկ գործողություն է տեղի ունեցել՝ մարմինները դուրս բերելու համար, թե ադրբեջանցի զինվորներ են զոհվել գործողության ժամանակ:
Ուղղաթիռի կործանման միջադեպն աղբյուրը գնահատում է որպես «շատ լուրջ լարվածություն 25 տարվա հակամարտության ընթացքում»:
Նշվում է նաև, որ ամռանը գրանցված հրադադարի խախտումը նոր թափ էր հաղորդել Լեռնային Ղարաբաղի հարցում միջազգային միջնորդական ջանքերին: Այդ շարքից նշվում ենՍարգսյան - Ալիև - Պուտին և Սարգսյան - Ալիև - Օլանդ հանդիպումները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



