Lurer.com–ը գրում է.

Վրաստանի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որը գլխավորում է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, պահանջում է, որպեսզի ներկայիս իշխանությունները միանան Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին: Այս մասին հայտնել է «Новости-Грузия»-ն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբխազիայի դե ֆակտո ղեկավար Ռաուլ Հաջիմբան այսօր մտադիր են ստորագրել ՌԴ-ում պատրաստված՝ «Համագործակցության և ինտեգրման մասին» պայմանագիրը, որի 5-րդ հոդվածը նախատեսում է «ՌԴ-ի և Աբխազիայի զինված ուժերի միացյալ զորախմբավորման ստեղծում՝ արտաքին ագրեսիային դիմակայելու և Աբխազիայի սահմանների պաշտպանության համար»։

«Սա այն քաղաքականության շարունակությունն է, որը սկսվել է դեռևս խորհրդային տարիներին Աբխազիային և Հարավային Օսիային հատուկ կարգավիճակ շնորհելուց հետո։ Իհարկե, այսօր ստորագրված փաստաթուղթը չունի ոչ մի իրավական ուժ, սակայն, միևնույնն է, Վրաստանը պետք է ձեռնարկի կոնկրետ քայլեր՝ անեքսիայի գործընթացը կանխելու համար»,- հայտարարել է կուսակցության անդամ Դավիդ Բաքրաձեն։

Սաակաշվիլիի կուսակցության պատգամավորները նախաձեռնել են բանաձևի նախագիծ, որում նկարագրվում է, թե ինչպիսին պետք է լինի Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել