1in.am–ը գրում է.

e6b3e7757deb6da96f2fe215af96d36ad675b41c6919016713ccbb3b71231257

Ավստրիայի «Ազատության կուսակցության» ղեկավար Հանս Քրիստիան Շտրախեն հայտարարել է, որ պետք է դպրոցներում և մանկապարտեզներում վերահսկողություն սահմանել ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գաղափարների տարածման դեմ: Այս մասին հաղորդում է The Local-ը:

Իր ելույթում Շտրախեն ընդգծել է, որ անհրաժեշ է կրոնական կազմակերպություններին հակվածությունը ստուգել մանկապարտեզից սկսած, որպեսզի հակազդեն «վտանգավոր միտումներին»:

«Մենք պետք է պարզենք՝ որ մանկապարտեզներն ու դպրոցներն են կապված այդ գաղափարախոսության հետ, որտեղից են երիտասարդ մուսուլմաններ ուղարկվում արտերկիր՝ ԴԱԻՇ-ի կողքին կռվելու»,- հայտարարել է Շտրախեն:

Ըստ հաշվարկների՝ Ավստրիայի մոտ 100 քաղաքացի միացել է Սիրիայում կռվող զինյալներին: Ավելի վաղ The Guardian պարբերականը գրել էր, որ հարյուրավոր երիտասարդ կանայք լքում են արևմտյան երկրները և մեկնում Մերձավոր Արևելք՝ իսլամիտներին միանալու: Որոշ աղջիկների տարիքը կազմում է ընդամենը 14-15 տարեկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել