Cosmo.am-ը գրում է․
Գուցե և ներքնազգեստը հեշտ է հանել (դե, ամեն դեպքում տարածված կարծիք է), բայց ներքնազգեստի մասինխոսելն այնքան էլ հեշտ չէ:
Ես մի շատ գեղեցիկ ժանյակե ստրինգ էի կրում, երբ ընկերս ասաց. «Victorias Secret-ը լավ գիտի՝ ինչ է անում»:
- Էլեն Ս.
Այն երիտասարդը, ում հետ ես հանդիպում էի, խնդրեց ինձ չկրել վարդագույն ժանյակե կրծկալը, քանի որ այն իր տատիկին էր հիշեցնում: Այդ դեպքից հետո մենք երկար չհանդիպեցինք:
- Անի Բ.
Մի անգամ, տեսնելով ինձ ներքնազգեստով, ընկերս ասաց. «Կուզեի Հելոուինը միակ տոնը չլիներ, երբ դու կարող ես այս հանդերձանքով դուրս գալ»։ Դե իհարկե:
- Սառա Ջ.
Ամուսինս տեղեկացրեց, որ շատ հրապուրիչ է, երբ ես անկողնում անդրավարտիք եմ կրում: Հը՜մ, համոզված եմ՝ նա շորտս նկատի ուներ:
- Ջուլիետա Բ.
Ընկերոջս տարեդարձի կապակցությամբ մի կրծկալ էի ընտրել՝ բազմաթիվ կապիչներով: Կարծում էի՝ նա կգրգռվի այդ տեսարանից: Փոխարենը՝ նա գլուխ չհանեց, թե ինչպես պետք է արձակել կրծկալը և շփոթված հարցրեց. «Ի՞նչ է սա, կուսության կրծկա՞լ»:
- Թինա Պ.
Նա ասաց, որ իմ շապիկի գույնը հիշեցնում է ստամոքսի խանգարման դեմ իր դեղը: Կնոջը սեքսուալ զգացողություն պարգևելու հիանալի տարբերակ:
- Դինա Կ.
Երբ դասավորում էի լվացքս, ընկերս վերցրեց բոլոր ստրինգներս, միմյանց կապելով՝ մի մեծ գնդակ ստացավ և մեծ գոհունակությամբ ասաց. «Այժմ կարիք չկա դասավորելու»:
- Մերի Գ.
Ես փոքր կուրծք ունեմ: Մի անգամ ամուսինս, վերցնելով իմ կրծկալներից մեկը, ասաց. «Դու ամենամեծ չափսն են կրում, չէ՞»:
- Վիկա Մ.
Նա վերցրեց իմ ստրինգը և անարտահայտիչ դեմքով ասաց. «Հրաշալի պարսատիկ է, կարելի է վերևից «քարկոծել» անցորդներին»:
- Մարիա Թ.