Այսօր ավարտվում է նոյեմբերի 21-ից 24-ը Հաագայում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 60-րդ ամենամյա նստաշրջանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների և գործընկեր պետությունների շուրջ 300 խորհրդարանականներ և դիտորդներ: Հայաստանը ներկայացնող պատվիրակություն կազմում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը և «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Panorama.am-ը գրում է․
Կորյուն Նահապետյանը հարց ուղղեց ՆԱՏՕ-ի նորընտիր Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, մասնավորապես, ասելով. «Անվստահության և կասկածամտության աճող միջավայր կա չլուծված հակամարտությունների վերաբերյալ: Միջազգային հանրության կողմից անբավարար կամ ոչ համարժեք արձագանքների պայմաններում՝ սառեցված կամ չլուծված հակամարտությունները սպառնում են ակտիվանալ, պոտենցիալ ունենալով պատճառել մեծ արհավիրքներ և մարդկային կյանքերի կորուստներ: Այս առումով կցանկանայի հարցնել Ձեզ. արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի ԼՂՀ (զինված ուժերին) պատկանող և ուսումնական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը և նրա երեք օդաչուների սպանությունը ի վերջո անվանվի իր իսկական անունով՝ դիվանագիտական մեսիջների և հավասարակշռություն պահպանելու կոչերի փոխարեն, քանի որ մենք բոլորս ենք տեղյակ, որ նման ձևակերպումները մշտապես անուշադրության են մատնվում: Արդյո՞ք ժամանակը չէ, որ որոշակի իրական ճնշում գործադրվի, կամ միգուցե նաև սանկցիաներ կիրառվեն թշնամական գործողություններ հրահրողների դեմ, ներառյալ Հարավային Կովկասում»:



