Panorama.am-ը գրում է․
Երևանի Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը: Հոգեհանգստյան կարգը մատուցում է Ամենայն Հայոց Կաթողիկս Գարեգին Երկրորդը: Հոգեհանգստի արարողակարգին մասնակցում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Մովսես Հակոբյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, զինվորականներ:
Ավիացիոն զորամասի շտաբի պետի տեղակալ, մայոր Վաչագան Ստեփանյանըլրագրողների հետ զրույցում ասաց, որ ճանաչում էր օդաչուներին. «Սերգեյը հոյակապ անձնավորություն էր` բարձր ինտելեկտով օժտված: Լեյտենանտ Սարգիս Նազարյանը նույնպես շատ խելացի, իր գործին նվիրված մարդ էր, ավարտել է ավիացիոն ինստիտուտը կարմիր դիպլոմով, իսկ Ազատի երազանքն էր մասնակցել զորավարժությունների»,-ասաց նա։
Ավիացիոն զորամասի մայոր Գոռ Ղազարյանն էլ ասաց, որ Սերգեյ Սահակյանի հետ ծառայել է 19 տարի. «Կիսել ենք մեր ծառայության բոլոր դժվարություններն ու ուրախությունները: Ծանր է խոսել Ազատի ու Սարգիսի միասին, երկուսն ել երիտասարդ, կարգապահ, բանիմաց սպաներ էին: Առանձնապես ուրիշ սպասելու բան էլ չկա Սաֆարովի նման ստահակին հերոսացնող պետությունից: Նրանք մեկ անգամ չէ, որ իրենց դեմքը ցույց են տվել: Անձամբ մեր զորամասի անունից տղերքին խոսք ենք տալիս, որ իրենց փայ երկնակամարին տեր ենք լինելու: Թող Հեյդարի թոռնիկներն էլ իմանան, որ արծիվները լեռներում են ծնվում: Հատուցումն էլ այն բաժինն է, որ ստանալու են շատ սառը ու ժամանակին: Սա այն հակամարտությունն է, որը պսակվելու է միայն ու միայն մեր հաղթանակով»:

.jpg)
.jpg)

.jpg)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



