ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի դեմ հանուն ՂրիմիPanorama.am-ը գրում է․

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նախօրեին հայտարարել է,որ կողմ է Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության խորացմանը, սակայն չի տեսնում այդ երկիրը դաշինքի կազմում: Գերմանիայի ԱԳ նախարարը քիչ հավանական է համարում նաև այդ երկրի անդամակցումը ԵՄ-ին, քանի որ Ուկրաինայի քաղաքական և տնտեսական արդիականացումը կարող է շատ երկար տևել: 

Ուկրաինան գնում է դեպի ՆԱՏՕ Ղրիմը վերադարձնելու հույսով

Ուկրաինայի Գերագույն Ռադայի քաղաքական ուժերը կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել, որը ենթադրում է դաշինքներին չանդամակցելու կարգավիճակի չեղյալ հայտարարում, ՆԱՏՕ-ին անդամակցությունը առաջնահերթություն հռչակում և ռազմական ծախսերի ավելացում 3%-ով: Նոր հուշագիրը ենթադրում է Ուկրաինայի ռազմական դոկտրինի փոփոխություն՝ Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի հետ կապված և ամենահավական սպառնալիքի հռչակում, որը հավանաբար լինելու է Ռուսաստանը: Պետության առաջնահերթություն է հռչակվելու նաև Ուկրաինայի ինքնիշխանության վերականգնումը և Ղրիմի վերադարձը: 

Նախատեսվում է նաև ռազմական համագործակցության ընդլայնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև ռազմական ծախսերի ավելացում և ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների արդիականացում: Ուկրաինան վերջնականապես կողմնորոշվում է դեպի Արևմուտք և փորձում է ՆԱՏՕ-ի միջոցով լուծել իր խնդիրները Դոնբասում և առճակատվելով Ռուսաստանի հետ վերադարձնել Ղրիմի թերակղզին: Սակայն ինչպես երևում է ԵՄ-ը և ՆԱՏՕ-ն չեն շտապում Ուկրաինան տեսնել այդ կազմակերպություններում և Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարությունը դրա վառ ապացույցն է: Բեռլինը բավականին մեծ կշիռ ունի ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում և հավանաբար արտահայտում է ոչ միայն իր, այլ ընդհանուր դիրքորոշում:

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն չեն ցանկանում Ուկրաինայի պատճառով գնալ ուղիղ ռազմական բախման միջուկային գերտերություն Ռուսաստանի հետ: Բացի այդ, տարածքային խնդիրներ ունեցող երկիրը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ղրիմը ինչպես հայտարարում են ռուսական իշխանությունները այլևս երբեք չի վերադառնալու Ուկրաինայի կազմ, իսկ Դոնբասում իրավիճակի արագ կարգավորում դժվար է ակնկալել:

Ռուսաստանը իր հերթին ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Ղրիմում և թերակղզին ընդգրկել է Հարավային ռազմական շրջանի կազմում ու արդիականացնում է Սևաստոպոլում տեղակայված իր սևծովյան նավատորմը: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը Ղրիմում ստեղծելու է լիարժեք բանակային զորամիավորում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել