Shamshyan.com-ը գրում է․
Խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրսբերումից հետո հակառակորդն ակտիվացրել է կրակոցները եւ ոչ միայն խոցված ուղղաթիռի ընկած տարածքում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Միաժամանակ ավելացրեց, որ, բարեբախտաբար, լուրջ վնասներ չկան: Իսկ հակառակորդը կրակոցները դադարեցնում է մեր պատասխան հարվածից հետո: Մինչեւ այդ ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից հայտնել էին, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը՝ ԼՂՀ Զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: «Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել»,- ասված էր հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ հայկական մարտական Մի-24 ուղղաթիռը խոցվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Ցավով տեղեկացրել էինք, որ զոհվել են ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները: Ավելին, մինչեւ հիմա նրանց չեն վերադարձնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



