Ժողովուրդ ջան ե՞ս եմ սխալ հասկանում, թե՞ մեր երկրում իրոք պետությունից գումար գողանալը չի պատժվում օրենքով: Չէ, հարգելի իշխանություններ, եթե դա էտպես ա, խնդրում եմ ասեք, մենք էլ իմանանք, որ ամեն անգամ աչքերներս պլշած չնայենք թե գրպաններն ուռցրած հերթական չինովնիկը ինչպես է գլուխը պրծացնում ընդամենը աշխատանքից ազատվելով: Այսօր էլ մեր խիստ առնական վարչապետը բռունցքը խփում է սեղանին ու հայտարարում, որ պաշտոնից ազատվել են Գնումների պետական գործակալության ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Բեգլարյանը, ով տրանսպորտի նախարար Չոռնի Գագոյի եղբայրն է ու նրա մի քանի ենթականեր: Ու ազատվում են աշխատանքից, որ իբր թե ինչ որ գործ լավ չեն արել: Մի օր չտեսանք, ասեն, որ այս չինովնիկն աշխատանքից ազատվել է, որովհետև կաշառակեր է, որովհետև այսքան գումար է կերել բյուջեից և մենք կստիպենք նրան մինչև վերջին սենտավոն վերադրձնել պետությանը: Մեր իշխանությունների այս քաղաքականությունը շատ նման է նրան, որ ասենք չթույլատրված վայրում մեքենայով վազանց անես, ոստիկանը քեզ կանգնեցնի ու հեռախոսով խոսելու ակտ գրի: Ապա հայրաբար ասի, որ էլ չանես էտպես: Չէ տղերք, մի հատ կոնկրետացեք, եթե լուրջ պայքար եք սկսել, ապա պայքարեք անկեղծ, առանց լղոզելու ու փաստերը կոծկելու: Նախըտրական շրջանում հատկապես պետք է անկեղծ լինելու անհրաժեշտությունը զգաք: Իսկ եթե դա էտպես չեք անում ժողովուրդը Ձեր վրա շարունակելու է ծիծաղել ու չհավատալ բարեփոխելու ձեր անկեղծ մղումներին: Ես հստակ հասկանում եմ, որ բոլոր փող ուտող դեմքերը ձեր քրեաօլիգարխիայի մի մասն են, հասկանում եմ, որ իրար հետ կապված եք, հասկանում եմ, որ մեկի խաթրին կպաք, ձեզ էլ ա հետը տանելու, հասկանում եմ, որ իր կերած փողերի կեսը ձերն էր… բայց Վազգեն Խաչիկյանների, Չալյանների ու այլները նախադեպերը շատացնելով հեռու չեք գնալու:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/samo.fant/posts/221693801292083
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել