Araratnews.am-ը գրում է․

«Մեր դիվանագիտական գործունեությունը գնահատում եմ բացասական, որովհետև մեր դիվանագետները մեր երկրի համար բացասական իմիջ են ձևավորում: Առևտուր անողներով, ժամացույցի առևտրով, առանձնատներով, տղայի համար մեքենաներով, պաշտոններով դիվանագիտությունը առաջ չի գնում, և բացասական իմիջ է ձեռք բերում մեր երկիրը»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեցին Հրանուշ Խառատյանն ու ազգագրագետ Վարդան Խաչատրյանը:
«Միջազգային հանրություն կոչվածը կամ չեզոք է, կամ շատ կողմնակալ է: Բացի ռազմական խնդիրներից, մենք ունենք նաև լավից վատից դիվանագետներ, որոնք փորձ ունեն իբրև թե: Մեր դիվանագիտական մեխանիզմն այսքան տարիների մեջ պիտի՞ աշխատի: Միջազգային կառույցները պատշաճ ձևով այս խնդրին անդրադառնալու համար՝ մեր դիվանագետների պատշաճ վերաբերմունքն է պետք: Ես երբ միջազգային եմ ասում՝ նկատի ունեմ առաջինը մեր վարած քաղաքականությունը սրա նկատմամբ»,- իր դժգոհությունը հայկական կողմի դիվանագիտությունից արտահայտեց Հրանուշ Խառատյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



