ArmnewsTV.am-ը գրում է․
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայկական կողմը ուղղաթիռի խոցման վայրում ոչ մի հատուկ գործողություն չի իրականացրել: Պաշտոնական Բաքուն հերքել է նաև ադրբեջանական բանակի կորուստների մասին տեղեկությունը` նշելով, որ ուղղաթիռի խոցման վայրում ամեն ինչ հանգիստ է: Ադրբեջանական կեղծիքին, կամ, գուցե, անկեղծ անտեղյակությանը պատասխանել է Արցախի պաշտպանական գերատեսչությունը:
Հաշվի առնելով նախորդ օրերի փորձը` հնարավոր է, որ առաջիկա ժամերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես գա իր հայտարարությանն ամբողջությամբ հակասող նոր հայտարարությամբ: Երկու օր առաջ Ադրբեջանում ուժի մեջ է մտել օրենք, որով արգելվում է լուսաբանել սահմանին տեղի ունեցող իրադարձությունները: Սա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունը ներքին սպառման համար կարող է ներկայացնել այն, ինչ ցանկանում է` առանց որևէ խոչընդոտի:
Տեսանյութը՝ այստեղ