Razm.info-ն գրում է․

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որում ցույց է տալիս նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի մարմինների տարհանման գործողության մանրամասներ։  Տեսանյութում ցույց է տրվում ուղղաթիռի զոհված օդաչուներից մեկի մարմինը, ինչն ապացուցում է, որ մարմինները դուրս բերելու գործողության վերաբերյալ ադրբեջանական կողմի հերքումներն ուղղակի սուտ են։

Անձնակազմի տարհանման ուղին

Անձնակազմի տարհանման ուղին

Մեկնաբանելով հայկական կողմի հատուկ գործողությունը՝ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը տեսանյութում նշում է, որ մինչ օրս հայկական կողմը փորձում էր տարբեր միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Կարմիր խաչի ու ԵԱՀԿ-ի միջնորդությամբ զննել ուղղաթիռի անկման վայրն ու պարզել ուղղաթիռի օդաչուների ճակատագիրը։ Սակայն ադրբեջանական կողմը ամեն կերպ խոչընդոտում էր դրան՝ կրակի տակ պահելով տեղանքն ու անգամ թույլ չտալով ԵԱՀԿ պատվիրակությանը դիտարկում անցկացնել այդ վայրում։

Դրանից ելնելով՝ պաշտպանության բանակը դիմել է հատուկ գործողության, ու ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումները դուրս են բերել խոցված ուղղաթիռի օդաչուներից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են հետագայում խոցման պահի մանամասները պարզելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել