ArmnewsTV.am-ը գրում է.
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է հրապարակել, որտեղ իրազեկում է, որ խոցված ուղղաթիռի անձնակազմի տարհանման հատուկ նշանակության գործողությունն իրականացվել է ոչ թե երեկ , այլ ավելի շուտ:
«Անդրադառնալով նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անկման վայրում ՊԲ-ի իրականացրած հատուկ նշանակության գործողության վերաբերյալ ԼՂՀ պաշտպանության նախարարության այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել կատարվածը հերքող պատասխան տեղեկատվությամբ, որում մասնավորապես ժխտում է, իր ներկայացմամբ, երեկ ունեցած սեփական կորուստների փաստը:
Ի գիտություն Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական քարոզչամեքենայի և նրան սպասարկող լրատվամիջոցների, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի տարհանման հատուկ նշանակության գործողությունն իրականացվել է ոչ թե երեկ, այլև այն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել առաջնային գծում կրած իր կորուստների վերաբերյալ` դրանք ներկայացնելով որպես հայ դիպուկահարների արձակած կրակոցների արդյունք:
Նման բովանդակությամբ հաղորդագրություններից մեկը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից մամուլում տարածվել է նոյեմբերի 20-ին:
Սա ադրբեջանական քարոզչությանը հատուկ մարտավարական հնարք է, որով հերթական անգամ փորձ է արվում պարտակել սեփական անճարակությունը», - ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ:
Տեսանյութը՝ այստեղ