Newsbook.am-ը գրում է․

NewsBook-ը Դատական տեղեկատվական համակարգից  տեղեկանում է, որ Երևան քաղաքի Խանջյան 20 հասցեում գտնվող «Jose» համալիրի բարմեն Սերգեյ Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. մարտի 28-ին` ժամր 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, պատրաստել է սպառողների առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող կրակով ուղեկցվող ալկոհոլային կոկտեյլներ և իրացրել դրանք: Պատրաստման ընթացքում վերջինիս կողմից դրսևորած անզգուշության և անվտանգության կանոնների խախտման հետևանքով կրակի շիթը ցայտել է քաղաքացիներ Արտուշ Արամի Հովհաննիսյանի և Արամ Ռուբենի Հայրապետյանի վրա:  Արտուշ Հովհաննիսյանի առողջությանը պատճառվել է դեմքի աջ ականջի, վերին վերջույթի, ձախ դաստակի, ընդհանուր մաշկածածկույթների մոտ 30%-ի չափով 1,2,3-րդ աստիճանի բոցային այրվածքների, ուղեկցված այրվածքային հիվանդությամբ, պատճառված բոցի ազդեցությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ: Իսկ Արման Հայրապետյանի առողջությանըˋ դեմքի, հարականջային, պարանոցի, կրծքավանդակի առաջային մակերեսի, զույգ նախաբազուկների և դաստակների ընդհանուր մաշկածածկույթների մոտ 30%-ի չափով 1,2,3-րդ աստիճանի բոցային այրվածքների ձևով, պատճառված բոցի ազդեցությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել