Խոսքս ուղղում եմ առաջին հայացքից անհամադրելի երկու տիպի մոտեցումներ ունեցողներին:
1. Կան մարդիկ ովքեր հայեցի, հայրենասեր, հայ, հայկական, հայկականություն, ազգային և այլ նմանատիպ բառերի նկատմամբ ալերգիա ունեն և ամեն կարդալուց կամ լսելուց վեր են թռչում, կարծես ասեղով ինչոր մեկը ծակեց իրենց:
2. Կան մարդիկ ովքեր հայեցի, հայրենասեր, հայ, հայկական, հայկականություն, ազգային և այլ նմանատիպ բառերը տեղին անտեղին օգտագործում են, արժեզրկելով դրանք:
Առաջիներին կարելի է հասկանալ, երբ մի բան տեղին անտեղին փաթաթում են վզիդ, ապա ալերգիայի առաջացումը հնարավոր ելք է:
Երկրորդներին ևս կարելի է հասկանալ, երբ գաղջի մեջ փորձում ես մի լուսավոր կետ գտնել ու էլ ավելի լուսավորել, ընկնում ես ազարտի մեջ ու սկսում տեղին անտեղին ինչ-որ լույսիկներ վառել ու դրանով ակամա արժեզրկում երևույթը:
Բայց այս ամենը հնարավոր է հակադրման փախարեն համադրել: Դժվար չի, մեկ տառի տարբերություն է:
Ընդամենը պիտի լինել փոխադարձ հարգալից: