Արդեն վաղուց մեր ԱԳՆ-ն հայտարարություններով, դիմումներով պետք է տորպեդահարեր միջազգային կազմակերպությունները։ Իսկ հանրային հարթակները ԶԼՄ-ների (այդ թվում արտասահմանյան), միջազգային մարդասիրական հկ-ների հետ գրագետ աշխատանքի շնորհիվ լցներ հայկական բանակի ուղղաթիռը Բաքվի կողմից խոցելու մասին քննադատող հայտարարություններով, ելույթներով, հոդվածներով և այլն։
Իսկ սփյուռքի հայ համայնքների, լոբբիստական կառույցների հետ համակարգված աշխատանքի շնորհիվ պետք էր ուժեղացնել ճնշումը Բաքվի նկատմամբ, իսկ Ալիևին հավասարեցնել Քադաֆիի հետ։ Սա կոչվում է ճիշտ լոբբիզմ ու համակարգված, ողնաշար ունեցող պետության պատասխան։
Աշխատանքը միայն թվիթրում գրառում կատարելով չի, որ «աշխատում ենք ինտենսիվ» միջազգային կառույցների հետ։ Աշխատանքն ու դրա արդյունքները պիտի տեսանելի լինեն։
Բանակը կպատասխանի, զոհեր կլինեն հակառակորդի կողմից (արդեն կան), կասկած չունեմ, բայց բանակի աշխատանքը պետք է զուգակցվի դիվանագիտական «խոռի» երգի բարձր ձայնի ներքո, որը կխլացնի և՛ Բաքվի ձայնը (ցավից դուրս եկած ոռնոցը), և՛ հնարավոր միջազգային քննադատության ծպտունը մեր պատժիչ գործողությունների համար, և՛ հայկական բանակի կրակոցները… Սա կոչվում է աշխատանք։
Իսկ հիմա մեր արածը դիվանագիտական մուրացկանություն է…