Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ ԲաբայանRazm.info-ն գրում է.

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նոյեմբերի 20-ին բացառել է, որ Արցախում ձերբակալված սահմանախախտներին հնարավոր է փոխանակեն խոցված ուղղաթիռի անձնակազմի հետ։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը։

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նույն հարցին անդրադարձել է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նշելով, որ «հարցը պետք է ուղղել Արցախի ղեկավարությանը, բոլորիս համար ակնհայտ է, որ այդ դիվերսանտները հանցագործություն են կատարել, ինչի համար պետք է պատասխան տան»։

Նշենք, որ նոյեմբերի 19-ին Ստեփանակերտում շարունակվել է զինված ադրբեջանցիների դատավարությունը, որի ժամանակ ներկայացված տեսագրությունում պարզ երևացել է, թե ինչպես են վերջիններս նկարահանել 19-ամյա Սմբատ Ցականյանին Քարվաճառի սարերում իրենց ուղղություն ցույց տալու ժամանակ։

Պարզ է դարձել նաև, որ ադրբեջանցիները մտադրություն չեն ունեցել կենդանի թողնել երիտասարդին, որը կարող էր մատնել իրենց։

Խոցված ինքնաթիռի նաձնակազմին սահհմանախախտ ադրբեջանցիների հետ փոխանակմանը դեմ է արտահայտվել նաև մահացած Սմբատ Ցականյանի հայրը, որը սահմանախախտների դատավարությանը հանդես է գալիս որպես հիմնական տուժողներից մեկը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել