Cosmo.am-ը գրում է․
Տիկնիկի թարթիչների նման երկար և խիտ թարթիչները այս տարվա աշուն- ձմեռ սեզոնի ամենագլխավոր թրենդերից են: Նախանձելի թարթիչներով էին առանձնանում հատկապես Gucci-ի, Versace-ի, Saint Laurent-ի և Prada-ի մոդելները:
Նրանք գերում էին իրենց եթերայնությամբ և խոստանում երկինք բարձրանալ՝ պարզապես մի փոքր արագ թափահարելով իրենց փարթամ թարթիչները:
Gucci-ին ուշադրություն էր դարձրում թարթիչների և՛ վերին, և՛ ստորին շերտերին՝ այսպիսով ապահովելով մեծ աչքերի էֆֆեկտը, Versace-ն հիմնական շեշտը դնում էր վերին թարթիչների վրա, Saint Laurent-ը սարդի ոտքեր հիշեցնող խիտ քսած թարթիչներով ավելի էր ընգծում աչքերը: Իսկ Prada-ն ապացուցեց, որ իրար սոսնձված, կարծես թե «լացից հետո» էֆֆեկտով թարթիչները նունյպես կարող են գեղեցիկ համարվել:
Նյութի աղբյուր՝ http://www.cosmo.am/am/beauty-health/cosmetics/Y283M2K3V5AEU8HL
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել