Դիլետանտությու՞ն, մանիպուլացիայի զո՞հ, թե՞ գիտակցված գործողություններ։
2008 թվականի ռուս-վրացական պատերազմի այլընտրանքային ավարտն ու կապը ԼՂ հակամարտության հետ։

Նախաբան
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ ներգրավված շատ հայեր գիտեն ֆորմատային խնդրի մասին։ Այն խնդրի, որ Բաքվի կողմից միշտ առաջարկվում է «Ղարաբաղցիների համայնքային ֆորմատը». ֆորմատ, որտեղ գործընթացու ընդգրկված են Ղարաբաղի ադրբեջանական և հայկական ներկայացուցիչները։ Այս ֆորմատը և պաշտոնապես է միշտ հերքվել հայկական կողմից, և հասարակական կազմակերպություններն են միշտ հրաժարվել մասնակցել։ Մի կողմից հարց է առաջանում, թե լավ, այս ի՞նչ ֆորմատային «պատերազմներ են», ու գործից անտեղյակները, բնականաբար, չեն հասկանում։ Որոշեցի գրել նախապատմությունը։

Օգոստոսյան պատերազմ - Սահակաշվիլու պլանը

Իսկ ի՞նչ էր անելու Սահակաշվիլին, եթե հաղթեր 2008 թվականի պատերազմը։ Իրականում, Սահակաշվիլին ամեն ինչ հստակ նախապարաստել էր։ Հարավային Օսեթիայի ժամանակավոր ադմինիստրացիան ղեկավարելու էր նոր Հարավային Օսեթիան՝ որպես ինքնուրույն միավոր Վրաստանի կազմում։ Ինչպե՞ս, շատ հեշտ, հեշտության անունն է Դմիտրի Սանակոև։

Հվ. Օսեթիայի նոր միավորը՝ ինչ է սա

Օսեթական առաջին պատերազմի մասնակից, չճանաչված, բայց անկախ Հվ. Օսեթիայի նախկին պաշտպանության նախարար, նախկին վարչապետ Դմիտրի Սանակոևը, որպեսզի վերջ տա Կոկոյտու ռեժիմը, անցնում է ընդդիմություն ու ստեղծում է «Հվ. Օսեթիայի բնակչությունը հանուն խաղաղության» շարժումը։ Այնքան է ընդդիմանում տեղի իշխանություններին, որ ստեղծում է ալտերնատիվ իշխանություն, հռչակվում նախագահ Հվ. Օսեթիայի կղմից չվերահսկվող գյուղերում, այդ թվում նրան ընդունում են վրացական բնակչություն ունեցեղ Օսեթիայի գյուղերը։ Թբիլիսին նրան ընդունում է որպես Հվ. Օսեթիայի լեգիտիմ իշխանություն, հրավիրում պառլամենտում ելույթ ունենալ, հաստատում են կապեր։
Փաստորեն էթնիկ Օսեթը, ով եղել է անջատողական/ազատագրական շարժման հիմքում, ղեկավարել է Օսեթիան, դառնալով ընդդիմություն, լեգիտիմություն է փնտրում Թբիլիսիում, գտնում է այն, խաղաղություն է քարոզում, հռչակվում է նախագահ, ու, ըստ էության, սպասում է պատերազմի ավարտին, Սահակաշվիլու հաղթանակին, որից հետո կգնար ու կշարունակեր կառավարել Հվ. Օսեթիան՝ Վրաստանի կազմում։

Ի՞նչ կապ կա սրա ու ԼՂ-ի միջև։

«Համայնքային» թեման նախկինում չի եղել։ ՀԿ-ներն ու պաշտոնյաները տարբեր տեղեր հանդիպում էին, ու նման թեմա չկար։ Թեման, իրականում, սկսում է մտնել օրակարգ վերոնշյալ պրոցեսներին զուգահեռ։ Ակնհայտ երևում է, որ Բաքուն փորձում է նմանակել Սահակաշվիլուն։ Ավելին, Ալիևը, Օգոստոսյան ռուս-վրացական պատերազմին այնպիսի ինտրեվյուներ էր տալիս, որով չէր բացառում նույն սցենարի կրկնումը Արցախում։ Բաքուն էլ է ստեղծել «Լեռնային Ղարաբաղի ադմինիստրաիցա», իրենց պատգամավորներով, տարբեր մարմիններով (Օրինակ, գիտեի՞ք, որ Բայրամ Սաֆարովը Շուշիի վարչական ղեկավարն է)։ Այս կառույցները մնացին անօգուտ, երբ Սահակաշվիլու սցենարի տապաոլումը սառը ցնցուղ դարձավ Ալիևի համար։ Սակայն Բաքվի փողի շատությունը ու այլընտրանքային քաղաքականության բացակայությունը շարունակում է այս քաղաքական գիծը առաջ տանել։ Այսինքն ամեն գնով ցանկանում են ԼՂ-ի կոնֆլիկտի հետ առնչվող միջոցառման ձևաչափը դարձնել այնպիսին, որտեղ ուրվագծվի իրենց ուզած վաերջնարդյունքը (ԼՂ-ը Ադրբեջանի կազմում է, բաղկացած է երկու համայնքից, համայնքի բնակիչները որոշում են ինչպես ապրել ու կառավարել իրենց)։ Այս ֆորմատը շատ է դուր գալիս միջազգային դերակատարներին՝ հատկապես նրանց, ում վիզը սովորաբար դեպի Բաքուն է ծռված։ Սակայն, հայկական կողմից երբեք չեն կարողացել գտնել սանակոևներ, մարդիկ, ովքեր այնքան «աբիժնիկ» լինեն, որ համաձայնվեն նման ֆորմատի, իրենց լեգիտիմությունը փնտրեն Բաքվի կողմից թելադրված ֆորմատում։

Ճնշումներն ու կիքսերը
Ֆորմատի անընդունելիությունը ընդունում են բոլոր հայկական կողմից մասնակիցները, ու միջազգային միջնորդները գիտեն այս ֆորմատային դժվարության մասին։ Շատ ծրագրեր կանգնեցվում են դեռևս չսկսված, զուտ ֆորմատային պատերազմների պատճառով։ Սակայն կան կառույցներ, որոնք այս ֆորմատն առաջ են տանում, ու փնտրում են միամիտների ու չտեղեկացված անձանց։ Երբեմն, մարդկանց ծուղակն են գցում։ Այս ամենը հաղթահարելը միշտ պահանջում է արագ պատասխան։ Ի՞նչ անի այն հայը, որ նման ծուղակն է ընկել։ Սկսեմ նրանից, որ այս ամենը գրեցի, այն պարզ պատճառով, որ նման ֆորմատով հանդիպում, այնուամենայնիվ, եղել է։ Ինֆորմացիայի աղբյուրը հանդիպման կազմակերպչի կողմից է։ Դենիս Սամութի, ում հետ նույնպես աշխատել եմ, ու կարող եմ միայն մի բան գրել, նա ամենաստոր արարածն է, որին պետք է ցանկացած կոնֆլիկտից հեռու պահել։ Նա մի մարդ է, ով ուրիշների ճակատագրի վրա փող է վաստակում, ով թքած ունի այդ կոնֆլիկտի վրա ու իր գործընկերների առանց օֆ անելու կքաշի ու կխաբի։ Նրա աբխազական արկածները հերիք են, որ նրան Արցախի կոնֆլիկտին մոտ չթողնեն։ Ցավոք, ես էլ չգիտեի սա, ու միայն հետո հասկացա, տեսա, լսեցի։ 
Առայժմ սպասում եմ այս միջոցառման հայկական կողմի արձագանքին։ Քանի որ կարդալ, որ «կողմերը գոհ մնացին հանդիպումից», կարդալ երկիմաստ վերնագիր (մետաղադրամի երկու երեսը, որը մի կողմից նշանակում է «Ուղղաթիռի դեպքի հակադրումը իրենց միջոցառմանը», իսկ մյուս կողմից «Ղարաբաղի ադրբեջանցի ու հայ համայնքները»)։

ՄԻջոցառման մասին երկու խոսք
ՄԻջոցառումը լուրջ է այնքանով, որ Արցախից մասնակցել է պատգամավոր, իսկ Ադրբեջանից ԼՂ ադրբեջանական համայնքի խորհրդի անդամը։ Կարծես թե բանակցություններ են եղել Բաքվի ուզած ֆորմատով։ Իմ խողովակներով ճշտել եմ միջոցառման ընթացքը։ Ուրեմն այդ պարոնները մի ծպտուն էլ չեն հանել։ Նրանց ներկայությունը հետապնդել է միայն մեկ նպատակ՝ ամրագրել ու ցուցադրել ֆորմատը։ Ի՞նչ իմաստ, եթե հրավիրում ես մարդկանց, ովքեր ոչինչ չեն ասելու։ Ավելին, հիմնական խոսացողները եղել են միջազգային այսպես-կոչված էքսպերտները (Սաբինա Ֆրայզերից ավելի շուտ տիեզերագնաց կստացվի, քան էքսպերտ)։ Այսինքն ակնհայտ սադանք է, ոչ թե միջոցառում։ Սպասեմ մերոնց արձագանքին, ւ հուսամ, որ այս դասը կբավարարի նրանց այնքանով, որ Դենիսի հետ այլևս ոչինչ չանեն։

Չեմ հավատում, բայց դե
Դե, իսկ եթե պարզվի, որ այնումաենայնիվ հայերի մեջ կան Սանակոևներ, թող հայտարարեն։ Դժվար է, շատ դժվար գիծ է... Թեպետ Բաքուն ու միջազգային շատ կառույցներ ու երկրներ կողջունեն այս քայլը։

Կից նյութն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել