
1 Բուզկաշի
Բուզկաշին աֆղանական ազգային սպորտաձև է: Այս սպորտաձևում տղամարդկանց խմբերը, ձիերին հեծնած, պետք է մահացած կենդանու դիակը միմյանցից խլելով` տեղափոխեն համապատասխան տարածք:
2 Սեպակ տակրավ
Սեպակ տակրավը մեծ տարածում ունի Ասիայի հարավարևելյան տարածքում: Այս սպորտաձևը նման է վոլեյբոլին, սակայն այն տարբերությամբ, որ խաղացողներին չի թույլատրվում գնդակին դիպչել ձեռքերով կամ ոտքերով, ինչի արդյունքում մարզիկները բավականին տարօրինակ դիրքերում են հայտնվում:
3 Շախմատի բռնցքամարտ
Տարօրինակ այս անվանվամբ խաղն իրական սպորտաձև է: Մարզիկները ռաունդներով մրցում են միմյանց հետ շախմատում ու բռնցքամարտում: Սպորտաձևով զբաղվելու համար պետք է թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական առումով պատրաստված լինել:
4 Սաունայի աշխարհի առաջնություն
Ֆինլանդիայում ամեն տարի անց է կացվում Սաունայի աշխարհի առաջնությունը, որի նպատակը շատ պարզ է. մնալ սաունայում հնարավորինս երկար: Նա, ում հաջողվում է բոլորից երկար դիմանալ սաունայում բարձր ջերմաստիճանին ու խոնավությանը, տուն է վերադառնում մրցանակով և ավելի պակաս քաշով:
5 Ստորջրյա հոկեյ
Մեր օրերում մեծ տարածում է գտել աշխաարհի ամենաարագ սպորտաձևերից մեկը համարվող սառույցի հոկեյի ջրային տարբերակը: Ստորջրյա հոկեյը խաղում են լողավազանի հատակին՝ փայտիկներով տափողակը փորձելով նետել դարպասը: