«Ադրբեջանական բանակ» թերթին հարցազրույց է տվել հայկական ուղղաթիռը խոցած զինվոր Իլքին Մուրադովը: Նա նշել է, որ ուղղաթիռներն առաջինն են կրակ բացել իրենց ուղղությամբ: «Ես հերթապահ էի, հանկարծ ձայն լսեցի: Հեռադիտակով նայեցինք, տեսանք, որ մեր ուղղությամբ են շարժվում երկու MI-24 տիպի ուղղաթիռ: Հրաման ստացանք, որ օդային սահմանը խախտելու դեպքում ոչնչացնենք ուղղաթիռները: Հանկարծ նրանք արագորեն հասան մեզ և կրակ բացեցին մեր դիրքերի ուղղությամբ: Առաջին գծի զինվորները պատասխանեցին ինքնաձիգերի ու գնդացիրների կրակահերթով: Իսկ ես նշան բռնեցի հետևից ընթացող ուղղաթիռին ու խփեցի», - ասել է Մուրադովը:
Փաստորեն էս զինվորին լավ ինստրուկտաժ են արել, թե ինչ խոսա: Արժեր նրան ցույց տալ իրենց իսկ կողմից նկարահանված դեպքի տեսահոլովակը: Ի դեպ Մուրադովը վաշտի հրամանատար է, և հենց նրան էին գոռում vur, komandir, vuur (խփիր, կամանդիր, խփիր):