Այ էդպես ձեռքերդ վեր պարզիր, Վարդան, ձեռնաշղթաներ ես շուտով հագնելու
Միացե՛ք:
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից.
1. ՀՀ Ազգային ժողովին` ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ Վարդան Այվազյանի կողմից բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած բոլոր տեսակի չարաշահումների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու համար:
2. ՀՀ ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին` քննության առնել Վարդան Այվազյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը` դրանով իրավապահ մարմիններին հնարավորություն ընձեռելով անկաշկանդ հետաքննություն վարել Վարդան Այվազյանի անօրինական գործունեության վերաբերյալ:
3. ՀՀ գլխավոր դատախազությանը նյութեր պատրաստել եւ քրեական հետապնդում սկսել Վարդան Այվազյանի դեմ՝ նրա պաշտոնավարման ընթացքում առկա չարաշահումների շուրջ:
4. ՀՀ պետական եկամուտների կոմիտեին հրապարակային հաշվետվություն ներկայացնել՝ Վ. Այվազյանի պետական պաշտոն զբաղեցնելու տարիներից առ այսօր վերջինիս ու նրա մերձավոր հարազատների ունեցած եկամուտների եւ գույքային դրության մասին:
5. ՀՀ իրավապահ մարմիններին` ամբողջ ծավալով վերականգնել Վարդան Այվազյանի անօրինական գործունեության հետեւանքով պետությանը պատճառված վնասը: Պետությանը վերադարձնել Վարդան Այվազյանի կողմից իր ազգականներին նվիրաբերած հանքավայրերը (Հրազդանի, Աբովյանի, Սվարանցի եւ այլ հանքավայրեր):
6. ՀՀ կառավարության համապատասխան կառույցներին` վերանայել նրա պաշտոնավարման ընթացքում պետության եւ տնտեսվարողների միջեւ հանքարդյունաբերության ոլորտում կնքված բոլոր պայմանագրերը:
7. ՀՀ իրավապահ մարմիններին`արգելել Վարդան Այվազյանի ելքը Հայաստանից՝ մինչեւ նրա նկատմամբ իրականացվող քննության լիակատար ավարտը»:
Նյութի աղբյուր՝ http://www.youtube.com/watch?v=LwbQFztdPUU&list=ULLwbQFztdPUU
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել