Հ2 հեռուստաընկերությամբ, եթե հիշողությունս չի դավաճանում սեպտեմբեր ամսից, հեռարձակվում է  «Գլենդեյլ լայֆ» իրական շոու հորջորջվող հաղորդաշարը, որի մասին դժվարանում եմ որևէ դրական խոսք ասել, այստեղ տեղին է ասել. որն է հաղորդման իմաստը, ցույց տալ Գլենդեյլ քաղաքի  «ոսկի երիտասարդության» կյանքը, հավատացեք այդ առաքելությամբ հաղորդաշարի հեղինակները ձախողել են իրենց նպատակները, կյանքը Գլենդեյլում և ընդհանրապես Միացյալ Նահանգներում այլ է և ամենևին էլ այնպիսին չէ, ինչպես «գունազարդված» ներկայացվում է «Գլենդեյլ լայֆում» Գուցե այս հաղորդաշարով համարձակ և բարդույթներից զուրկ երիտասարդության օրինակ են ցույց տալիս արևելահայ երիտասարդներին. ասեմ կատարյալ ցնդաբանություն է և էթիկայից հեռու փորձ, գուցե  ցանկացել են  «գլամուրային գռեհկության» շքերթ ցույց տալ: Մի խոսքով կարճ ասած եթերի զուր օգտագործում, որովհետև իրական շոու չկա, կա մի խումբ սփյուռքահայ երիտասարդների ժամանցի հատվածային դրվագներ համեմված անիմաստ և դատարկ խոսակցություններով..............

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել