Barometer.am-ը գրում է․
Տնտեսության և խաղաղության ինստիտուտը (ԱՄՆ) կազմել էԱհաբեկչության գլոբալ ինդեքս, ըստ որի աշխարհում ահաբեկչությունների թիվը աճել է շուրջ 61%-ով, միայն 2013-ի ընթացքում 17958 մարդ է զոհվել ահաբեկչության հետևանքով:
Ինդեքսի միջոցով հաշվառվել են վերջին տարում 162 երկրներում տեղի ունեցած մարդկային սպանությունները, անձի կամ անձի սեփականությանը վնաս հասցնելու դեպքերը, որոնք բնորոշ են ահաբեկչությանը:
Պարզվում է՝ ահաբեկչությունների ավելի քան 80%-ը տեղի են ունենում 5 պետություններում, դրանք են՝ Իրաք, Աֆղանստան, Պակիստան, Նիգերիա և Սիրիա: Թալիբանները, Իսլամական պետության զինյալները, ալ Քաիդան և Բակո Հարամը համարվում են անցած տարվա ահաբեկչություններ իրականացնող հիմնական խմբավորումները:
Տնտեսության և խաղաղության ինստիտուտի հետազոտությունը հետաքրքրական փաստի մասին է ահազանգում. այն պետություններում, որտեղ կաղում են մարդու իրավունքները, ահաբեկչությունների հավանականությունը ավելի մեծ է:
10 բալանոց սանղակով (որտեղ 10-ը ամենաշատ, իսկ 0-ն ամենաքիչ` ահաբեկչությունների դեպքեր գրանցած երկիրն է) հաշվառելիս Հայաստանը և Ադրբեջանը գրեթե ունեն 0-ի հավասար մակարդակ, իսկ ահա հարևան Վրաստանը հավաքել է 2.58, Իրանը` 4.90, Թուրքիան` 5.98, իսկ Ռուսաստանը` 6.76 բալ:
Այնուամենայնիվ, հետազոտողները նշում են, որ կենցաղային հողի վրա իրականացվող սպանությունների պատճառով 2013-ին 40 անգամ ավելի շատ մարդկային կորուստ է գրանցվել, քան ահաբեկչության:
Ահաբեկչության մասին այս թվերը կարծում ենք մեր ընթերցողին կհուշեն արտագնա արձակուրդները ծրագրավորելիս երկու անգամ մտածել:
Իսկ ինչպես կասեր Նոամ Չոմսկին. "Բոլորը մտահոգված են, թե ինչպես վերջ դնել ահաբեկչություններին` շատ պարզ", - ասում է նա, "մի մասնակցեք որևէ ահաբեկչության":



