Արդեն ներվայնանում եմ մերոնց դիվանագիտական ասեմ, ինչ ասեմ... Մի խոսքով՝ կիքսերից։ Անգլիաներում հանդիպում են հայեր ու ադրբեջանցիներ, այդ թվում և «Ղարաբաղի հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներ»։ Ընդ որում՝ հայկական կողմից ներկա է նաև ՀՀ դեսպանը Բրիտանիայում, Արցախի ԱԺ պատգամավոր, ինչպես նաև Ռիչարդ Կիրակոսյանը, Մասիս Մայիլյանը։ Ու ենթադրաբար այսպիսի հարցերում փորձառու էսքան մարդուց մեկը հարց չի տվել ինքն իրեն. ո՞ւմ հետ ենք հանդիպում, ովքե՞ր են, օրինակ՝ Օրհան Ակբարովը (պարզվում է՝ from the Council of the Azerbaijan Community of Nagorno-Karabakh) կամ Մուրադ Նասիբեյլին (Nagorno-Karabakh Community in Baku)։

Չգիտե՞ք, որ էս «հայ ու ադրբեջանցի համայնք» թեման ադրբեջանցիներն են առաջ բրթում իրենց բրիտանացի-մրիտանացի ախպերների հետ։ Նյուխ, քթի ծակ, և այլն, և այլն... Ո՞ւր են։ Ախպեր լավ, դժվա՞ր էր գոնե մի հատ էդ Օրհան Ակբարովին «ջուջուլել» մինչև հանդիպելը։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել