Այսօր Բրյուսելում ընդունված բանաձևում ԵԽԽՎ մշտական կոմիտեն դատապարտել է Ադրբեջանի կողմից դատապարտյալների փոխանակման վերաբերյալ համաձայնագրի կիրառումը՝ որպես արդարացում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար:
Բանաձևում նշվում է. «Դատապարտված անձանց փոխանակման մասին» եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը Ռամիլ Սաֆարովի դեպքում «միջազգային հարաբերություններում վստահության սկզբունքի և օրենքի գերակայության կոպիտ խախտում էր: Ճանաչելով պետությունների՝ համաներում հայտարարելու և դատապարտյալներին ներում շնորհելու ինքնիշխան իրավունքը՝ Վեհաժողովը հիշեցնում է, որ միջազգային հարաբերություններում բարեխղճության սկզբունքները, որոնց մասին հիշատակում է նաև Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիան, և օրենքի գերակայությունը պահանջում են, որպեսզի համաձայնագրերը մեկնաբանվեն և կիրառվեն իրենց նպատակներին համապատասխան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել