Այն հաջողությամբ և հետևողականորեն համալրվում է մարդ-կուսակցություններով, կուսակցություն-մուլյաժներով, քաղաքական էպիլյատորներով…
Շուտով նաև կարտոֆիլների փոխարեն Կարապետիչի ադամանդներից էլ կսկսեն բաժանել…
Իսկ երեք հոգիանոց հնչեղ «Ազգային համաձայնություն» անունը կրող կուսակցության ղեկավար, նախագահի մշտական թեկնածու, մշտապես միայն ընտանիքի անդամների կողմից ձայն ստացող Արամ Հարությունյանը ուրախությունից զկռտալով ճոռոմաբանել է միապետի մոտ ընդունելության ժամանակ, որ միայն ու միայն նա է ունակ իշխանությունը վերադարձնել ժողովրդին և ուրիշ ոչ ոք: Եվ գիտե՞ք, միապետը մեծահոգաբար համաձայնվել է այս մարդ-կուսակցության դասական նմուշի հետ…
Տեսնենք տելեվիզատոր-էպիլյատորն ի՞նչ կասի...
Սակայն սա այն դեպքը չի, երբ քանակությունը որակ է ապահովում, այլ ընդհակառակը… Ապրի ՀՅԴ-ն, դե հին, ավանդական կուսակցությունն ուրիշ է էլի, զգում էին, որ վարկաբեկվելու են այս կուսակցություն մուլյաժներով, քաղաքական դաշտի այս դեկորացիաներով…
Ոչ իշխանական եռյակի գրասենյակների մոտ աղբամաններ են դրված՝ քաղաքական աղբամաններ, քաղաքական դաշտի աղբանոցի ենթակա ուժերի համար, որոնք շատ շուտով կլցվեն, քանի որ այդ աղբը շատ հարուստ է և բազմաշերտ ու բազմիցս օգտագործված….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել