Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշում է ընդունել 2015թ. ռազմական բյուջեն ավելացնել 27,2 տոկոսով: Սա նշանակում է, որ այն եկող տարի կկազմի մոտ 3 միլիարդ 783 միլիոն մանաթ, այսինքն մոտ 4,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Բացի դրանից՝ ռազմական ծախսերը կկազմեն երկրի ընդհանուր բյուջեի 17,9 տոկոսը: Ալիևը նշել է, որ այս քայլը նպատակ է հետապնդում նոր զինտեխնիկա ձեռք բերել և վերանորոգել հինը, ինչպես նաև լավացնել զինծառայողների սոցիալական վիճակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10203065572469495
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել