Galatv.am–ը գրում է.
Ինչպես գրում է The Daily Mail-ը, Ավստրալիայում անցկացված G-20 գագաթնաժողովի ժամանակ Պուտինը սեփական համտեսողն է ունեցել:
«Ինչ-որ մեկը կար, ով համտեսում էր նրա ուտելիքը, որպեսզի ստուգի, թե արդյոք այն թունավորված չէ»,- G-20 գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահի պարանոյիկ կասկածամտությունն է բացահայտել այն հյուրանոցի աշխատակիցներից մեկը, որտեղ ապրել է Պուտինը, գրում է Լուիզա Չիրը The Daily Mail-ի հոդվածում:
«G-20 գագաթնաժողովի ժամանակ Բրիսբենի Hilton հյուրանոցում իր կարճատև կեցության ընթացքում Պուտինի համար ուտեստները համտեսում էին նախքան նա կսկսեր ուտել՝ համոզվելու համար, որ դրանք թունավորված չեն. բացի այդ, Պուտինը հաճախ շրջապատված է եղել անվտանգության ծառայության աշխատակիցների բազմությամբ»,- հայտնում է լրագրողը:
Անանուն աշխատակիցը բացել է անվտանգության կանոնների ու ամենաազդեցիկ հյուրերից մեկի պահանջների վարագույրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



