Եռյակում անարդյունավետ են համարում Ժողովրդական կուսակցութան հետ համագործակցությունը։
Օրերս Տիգրան Կարապետյանը հարցազրույցի ընթացքում խոսել էր իր հետագա քաղաքական գործունեության մասին: Նա համագործակցության ձեռք մեկնեց Եռյակին, և իր առաջարկը չմերժվեց:
Սա դուր չեկավ որոշ ոչ իշխանական ուժերին: Հայտարարությունից հետո որոշ ՀԱԿ-ամետ թերթեր և կայքեր անդրադարձան այս փաստին:
Չորրորդ իշխանություն թերթը գրում է. «Լավ, հասկացանք, որ անհրաժեշտ է ավելի լայն կոնսոլիդացիա, բայց պետք է հասարակության կոնսոլիդացիա և ոչ թե հասարակության անունից խոսողների: Վաղն էլ կարող է Արթուր Բաղդասարյանը «համագործակցության ձեռք մեկնել» եռյակին, մյուս օրը՝ Արամ Կարապետյանը, մյուսը՝ Խաչիկ Ասրյանը, հետո Լիսկան և այլն»:
Ինչու՞ է ՀԱԿ-ը հեգնում Կարապետյանին: Մի՞թե եռյակում կարծում են, որ Ժողովրդական կուսակցության հետ համագործակցությունը որոշ հասարակական կազմակերպություններից անարդյունավետ է լինելու: