«Լատվիան անկախության տարիներին սերտ բարեկամական կապեր է հաստատել Հայաստանի հետ». դեսպանLife.panorama.am-ը գրում է․

Լատվիայի անկախության 96-ամյակի առթիվ այսօր կազմակերպվել էր ընդունելություն: Ներկա էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ինչպես նաև նախարարներ, դիվանագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ, պետական կառույցների ներկայացուցիչներ:  Ինչպես նշեց Հայաստանում Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեն, Լատվիայի ժողովուրդն այսօր մեծ հպարտությամբ է ամփոփում անցած տարիների հաջողությունները: «Նույն հպարտությամբ էլ շարժվելու ենք առաջ: Հպարտ ենք, որ Լատվիան միացել է եվրոգոտու անդամ երկրներին, 2014 թվականին էլ Ռիգան ճանաչվել է Եվրոպայի մշակույթի մայրաքաղաք: Պետք է նշեմ, որ այս տարի Լատվիան հրավիրվել է անդամակցելու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը, մի կազմակերպություն, որը համախմբում է աշխարհի 34 ամենազարգացած երկրներին»,-ասաց դեսպանը՝ ընդգծելով, որ հունվարի 1-ից  Լատվիան ստանձնելու է ԵՄ խորհրդի նախագահությունը: 

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել