Կարող է ձեզ թվում է՝ ուշքս գնում է Կարապետիչի կամ Գառնիկ Իսագուլյանի եռյակին միանալուց, կամ էլ էն ժամանակ խելագարվում էի Ռուբինյանի կամ Սոս Գիմիշյանի ու Քոքոբելյանազուրաբյանախառը միանալով, ու հաստատ կարող եմ ասել լիքը մարդկանց խելքն էլ չէր գնում իմ կամ մեկ ուրիշի շարժմանը միանալով, բայց էդ չի նշանակում, որ ով եկավ շարժմանը միանալու, պետք ա մի հատ բարոյականության տեստ անես, հետո ընդունես ընդդիմության շարքերը:
Կամ էլ ես կամ մեկ ուրիշը ո՞վ է, որ որոշի սրա ու նրա ազնվության աստիճանը: Ընդդիմությունն էլ հո իշխանություն չի, որ ասես՝ էս մարդը մտել է իշխանության մեջ, որ պաշտոն ստանա ու փող աշխատի, իսկ նրանք ովքեր չեն դիմանում իշխանության ձեռնարկած «զրկանքներին», ուշ թե շուտ հայտնվելու են իշխանությունների գրկում, իսկ այնքան ժամանակ քանի դեռ նրանք չեն հայտնվել, որևէ մեկը չի էլ կարող նրանց արգելել որևէ ընդդիմադիր շարժմանը միանալ...
Լրիվ ուրիշ թեմա է հանցագործների շարժման մեջ մտնել փորձելը, որն ընդհանրապես չի էլ քննարկվում, քանի որ նրանցով պետք է զբաղվեն օրինապահները, ոչ թե ընդդիմադիրները պետք է հանցագործությունների բացահայտման ֆունկցիա իրենց վրա վերցնեն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/774665762572876
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել