Նորություն եմ կարդում. «Միհրան Ծառուկյանն իրականացրեց 16-ամյա Հովհաննեսի երազանքը»: Պարզվում ա՝ Հովհաննեսը սահմանափակ կարողություններով մի տղա է, ով արդեն 3 տարի ա՝ երազում էր հանդիպել Միհրանին: Երևի նորմալ մարդկանց մոտ ռեակցիան կլիներ հետևյալը. ինչ լավ տղա ա Միհրանը, մալադեց իրան, գնաց, տղային երջանիկ պահեր մատուցեց... Բայց իմ մոտ ուրիշ ռեակցիա էր. Լավ ախպեր, նեուժե՞լի ուրիշ մարդ չկար հանդիպելու... Ասենք՝ Լիլիթ Հովհաննիսյանին հանդիպի կամ 90-ականների սեքս-խորհրդանիշ Լիլիթ Կարապետյանին... Կամ եթե էտ թեման քոնը չի, երազի Հենրիխ Մխիթարյանին հանդիպել կամ Արթուր Աբրահամին... Գոնե գիտես աշխարհահռչակ մարզիկներ են: Որ մտածում ես, հաստատ ոչ սահմանափակ կարողություններով էլ շատ մարդ կա, ով նման երազանք ունի, հո էտ սահմանափակումը չի բերել դրան... Մի տեսակ վախենալու ա, երբ մարդկանց երազանքը Միհրան Ծառուկյանին հանդիպելն ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել