Armlur.am-ը գրում է․
Հայկական ուղղաթիռի ոչնչացումն Արևմուտքի կողմից պատվիրված սադրանք էր: ИА REGNUM-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը: «Իմ կարծիքով՝ դա ադրբեջանական կողմից իրադրության սրման հետևանք է», – ասել է նա: Քաղաքագետի խոսքով՝ այդ լարվածությունն անընդհատ պահպանվում է սադրանքների միջոցով:
Անընդհատ իրականացվում են դիպուկահարային կրակոցներ, դիվերսիոն խմբեր են ուղարկվում հայկական կողմ: Ըստ փորձագետի՝ նման մարտավարության նպատակն է թույլ չտալ հակառակորդին հանգստանալ, ստիպել նրան զիջումների գնալ բանակցություններում, գոյության անտանելի պայմաններ ստեղծել: Նման քաղաքականության արդյունքում սահմանին կանգնած ադրբեջանական զորքը մշտապես գտնվում է գրգռված վիճակում, և իրենց դրսևորելու առիթ են փնտրում: Այդպես էլ խփվել է հայկական ուղղաթիռը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



