ԱՄՆ-ը պետք է օգնի և օգնում է Սիրիայի ապստամբներին, իսկ Ռուսաստանը Ուկրաինայի ապստամբներին օգնելու իրավունք չունի։

Իսրայելը պետք է ունենա և ունի միջուկային զենք, իսկ Իրանը միջուկային զենք ունենալու իրավունք չունի։

Կոսովոն պետք է անկախ լինի և անկախ է, իսկ Ղարաբաղը անկախ լինելու իրավունք չունի։

Երկակի ստանդարտների այս շարանը կարելի է շարունակել անվերջ ու անսահման։
Իհարկե, հատորներով կարելի է գրել ու ապացուցել ինչպես այս, այնպես էլ մյուս կողմի իրավացիությունն ու արդարացիությունը։ Սրանից բան չի փոխվի։ Ուղղակի մի ավելորդ անգամ էլ փաստեմ, որ միջազգային ասպարեզում պետությունների միջև տիրող հարաբերությունները կարելի է բնութագրել մի նախադասությամբ՝

-Շունը տիրոջը չի ճանաչում, ում քեֆն ինչ տալիս է, այն էլ անում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել