Panorama.am-ը գրում է․
Քաղաքական երկխոսության մերժումը դրական երևույթ չէ: Երկխոսությունը մերժում են նրանք, ովքեր ասելիք ու անելիք չունեն քաղաքական դաշտում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա առաջարկին ընդդիմության դաշտից հետևած հայտարարությունները:
Մերժումը, ըստ Է.Շարմազանովի, մարգինալ ուժերի գործելաոճն է, առավել ևս, եթե քաղաքական ուժը մի փոքր մտահոգվում է երկրում բարեփոխումների մասով և ոչ թե իր դերակատարումն ավելացնելու մասով, ապա նա պետք է գնա երկխոսության:
Հարցին, թե արդյո՞ք ուշացած չէր քառյակի կողմից առաջադրված 12 կետերի շուրջ երկխոսության առաջարկով հանդես գալ, առավել ևս, որ կառավարությունն ավելի վաղ մերժել էր դրանք, ԱԺ փոխնախագահը նշեց, թե երկխոսությունը երբեք ուշացած չի լինում, իսկ այս քայլով կառավարությունն ու իշխանությունը ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնում նստելու, քննարկելու և ընդհանուր եզրեր գտնելու համար:
Անդրադառնալով այն հարցին, որ ընդդիմությունը նախապայման է քաշում` փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի հստակ երևա, որ իշխանությունն ազնիվ է իր մղումներում, Է.Շարմազանովն ասաց, որ երբ ասում ենք, օրինակ, որ Թուրքիան չպեքտ է նախապայմաններ դնի, ապա դա անև կիրառելի պետք է լինի ներքաղաքական դաշտում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



