Araratnews.am-ը գրում է․
Այսօր տեղի ունեցած ԱԺ նիստին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց իր կարծիքը «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրինագծի քննարկման վերաբերյալ. «Մեր քննարկումները տարան նրան, որ իբրև թե մեր մայրերը սպասում են, որ մեր պետբյուջեն կամ գործատուները փող տան, որպեսզի կանայք մայրանան: Այսպիսի տոնայնությունը, կարծում եմ, չի բավարարի մեր հասարակությանը: Իսկ երբ ոտքի կանգնեցին կանայք, նրանք ոչ թե դրա մասին էին խոսում, այլ սոցիալական հավասարություն ստեղծելու մասին»,- նշեց ԱԺ նախագահը, որից հետո «շահամոլ մայրերի» մասին զարմանքով խոսեց ԱԺ նախագահն` ասելով, որ իրեց ժամանակ նման բաներ չկային. «Ինչ է նշանակում միայնակ մայր, ինչ է նշանակում, որ, եթե շատ ծննդօգնություն տանք՝ ավելի շատ կլինեն ծննդաբերությունները, որը և կբավարարի մեր հասարակությանը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



