Տեսահոլովակի գույներն ու երգի տեքստը որ մի քիչ իրար համադրես, կստացվի Բիլայնի կիսաթաքնված գովազդ՝ համեմված Մայքլ Ջեքսոնի պարային շարժումներով, քամելեոնատիպ լումայապատ սողունի անհասկանալի տվայտանքներով, համակարգչային ծրագրով ստացված հսկայական սաթելայթով ու մեկ էլ մերթընդմերթ հաճելի զգեստափոխվող աղջնակի ջղաձիգ պարով։ Որ ասեմ հիթ է, սուտ կասեմ։ «Բաժանորդն անհասանելի է»-ն՝ ժողովրդական ասած «անհասկանալի է»-ն, ավելի հիթ է, բայց դե մեծ հաշվով, թու թու թու, Բիլայնը հիմա էդքան էլ անհասանելի չի, ու սիրուն ծիտիկն էլ էդքան անհասկանալի չի, ու դեկորացիոն տղերքն էլ էդքան անհասկանալի չեն՝ չնայած սվառչիկի ժամանակակից շլեմներով։ Տո լավ, Մայքլ Ջեքսոնի կառոննի շարժումն էլ ինչ-որ տեղ կուտվի, բայց այդպես էլ անհասկանալի կմնան քամելեոնի անբռնազբոս շարժումներն ու վրայի կոպեկների իմաստը... Իսկ գուցե սողունը վիրու՞ս էր խորհրդանշում։ Ասած Կարգին Հայկոյի՝ հասկանալի ա, հասկանալի ա...
Հ.Գ. Վերջում որ պարզվի քամելեոն չի, իգուանա ա, չզարմանաք, վիրուսը հենց էդպես էլ լինում ա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել