Բաքուն սպառնում է չվերադարձնել զոհված օդաչուների դիերը, Երևանը` հիշեցնում Ժնևի կոնվենցիայի մասինPanarmenian.net-ը գրում է․

PanARMENIAN.Net - Բաքվում ակնարկել են, որ Ադրբեջանը կվերադարձնի Մի-24 հայկական ուղղաթիռիխոցման հետևանքով զոհված օդաչուների մարմինները, եթե հարկ համարի:

Ւնչպես հայտնում է Salamnews-ը, նման հայտարարություն է արել Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիղովը: «Կողմերից ոչ մեկին չի հաջողվել տեղափոխել դիերը: Ադրբեջանը միակ երկիրն է, որը լիազորություններ ունի այդ հարցում: Եթե Ադրբեջանը հարկ համարի, թույլ կտա դուրս բերել դիերը, հարկ չի համարի, թույլ չի տա»,-հայտարարել է նա:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրել էր, որ միջազգային իրավունքը զոհվածների ու վիրավորների հետ վարվելու կանոններ է մշակել: «Մասնավորապես, հիշեցնում ենք Ադրբեջանի բանակի ղեկավարությանը, որ 1949 թ. Ժնևի կոնվենցիայի 15-րդ հոդվածը հստակ սահմանում է. «Ամեն անգամ, հատկապես հակամարտող կողմերի միջև մարտերից հետո, կողմերը պետք է բոլոր միջոցները ձեռնարկեն վիրավորների ու հիվանդների որոնման ու տեղափոխման համար, պաշտպանեն նրանց կողոպուտից ու անվայելուչ վերաբերմունքից, ինչպես նաև գտնել զոհվածների մարմիներն ու պաշտպանել դրանք թալանից»,-գրել է Հովհաննիսյանը Facebook-յան էջում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել