Life.panorama.am-ը գրում է․
Այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: Չնայած ընդգծվում էր ուղղաթիռի խփման տարածքում դիտարկում անցկացնելու հանգամանքը, միևնույն է ԵԱՀԿ-ն իր աշխատանքները կատարելու է Ասկերանի ուղղությամբ: Ինչու է ԵԱՀԿ-ն խուսափում դեպքի վայրում դիտարկում կատարելուց: Քաղաքական վերլուծաբան Մանվել ՂումաշյանըLife.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ԵԱՀԿ-ն շարունակում է իր գործունեությունը նախապես որդեգրած քաղաքականության շրջանակում: Այն է, պահպանել հավասարակշռությունը: «Այդ քաղաքականություն միշտ էլ լինելու է, անկախ նրանից, թե ինչ միջադեպ է: Ի վերջո, դա իրենց աշխատանքի հիմքում է դրված: Նույն սկզբունքը գործում է կառույցի հիմնադրման օրվանից մինչ այսօր»,-ասաց վերլուծաբանը:
Քաղաքականությունը քաղաքականություն, ամեն դեպքում փորձագետը կարծում է, որ այստեղ հայկական կողմը պետք է մի քիչ ավելի կոշտ վերաբերմունք ցուցաբերի: «Գիտեք, եթե պարզապես տեխնիկայի հարց լիներ, գուցե համաձայն կլինեի ԵԱՀԿ-ի այդ մոտեցման հետ, բայց քանի որ այնտեղ միայն տեխնիկա չէ, այնտեղ մարդիկ են զոհված, որոնց պետք է դուրս հանել: Այստեղ ես կարծում եմ, որ Ադրբեջանի պահվածքը ու մեր ռեակցիան այդքան էլ համարժեք չեն: Մենք ավելի կոշտ պետք է լինենք նույն ԱԳՆ-ի մակարդակով: ԱԳՆ-ի հայտարարությունները, թերևս, քիչ են տարբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից: Այնտեղ մարդիկ են, որոնց պետք է դուրս բերել, սա ոչ մի հումանիտար իրավունքի շրջանակների մեջ չի մտնում: Պետք է այդ հարցը բարձրացնել»,-ավելացրեց Մանվել Ղումաշյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



