ա. Սոցիալիստները, մասնավորապես, Վիկտոր Պոնտան չհաղթեց, թեև սպասվում էր:
բ. Ազատվեցինք Տրայան Բիսեցկուից, ով Ադրբեջանի շահերն էր պաշտպանում Հայաստանի դեմ (թեև նրա նշանակած կադրը դեռ Երևանում ներկայացնում է ԵՄ-ն):
գ. Նոր նախագահ դարձավ Կլաուս Յոհանիսը (գերմանացի փոքրամասնության ներկայացուցիչ), անսպասելիորեն հաղթեց երկրորդ տուրում, թեպետ առաջին տուրում քիչ ձայներ էր հավաքել:
դ. Յոհանիսի հաղթանակի գրավականը առաջին տուրում գործող վարչապետ ու նախագահի թեկնածու Պոնտայի կողմից ընտրությունների խայտառակ վատ կազմակերպման քննադատությունն էր:
ե. Հատկապես վատ էին կազմակերպվել Ռումինիայից դուրս գտնվող ռումինացիների ընտրությունները, որի արդյունքում գոյացել էին հերթեր, եղել էր նաև տուրուդմփոց, ցույցեր, բողոքներ, որի արդյունքում արտաքին գործերի նախարարը ստիպված հրաժարական տվեց։
զ. Եթե նախկինում Ռումինիայի սփյուռքը ընտրություններին անտարբեր էր, այս ամենի արդյունքում կոնսոլիդացվեց, որպեսզի վերջացնի Պոնտայի ռեժիմը։ Երկրորդ տուրում կիլոմետրանոց հերթեր են առաջացել։
է. Ռումիանիայի սփյուռքի ձայնը ոչ նշանակալից, բայց էականորեն ազդեց արդյունքների վրա, մարդիկ թեկուզ օտար հողում, բայց զգացին իրենց որպես երկրի քաղաքացի։

ՀԳ
- Մեզ մոտ իշխանությունները ցանկանում են լուծել դեմոգրաֆիայի հարցը։
- Սակայն Քոչարյանի թեթև ձեռքով ՀՀ քաղաքացիների մի մասին զրկեցինք ընտրելու իրավունքից
- Սահմանադրության նոր հայեցակարգով ցանկանում են սփյուռքին ինչ-որ ընտրական իրավունքներ տալ, երբ սեփական քաղաքացիների ընտրելու իրավունքն արհամարհված է այսօր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել